
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելի՝ հին ԼԵԴ լույսերը նորերով փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 11-ին՝ ժամը 09։00-13։00-ն նշված ճանապարհահատվածը փակ կլինի, իսկ 13։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում փակ կլինի հակառակ ուղղությունը՝ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
Նշված ժամերին ներհամայնքային ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների աշխատանքը կկազմակերպվի համապատասխանաբար՝
Մաշտոցի պողոտա – Սբ. Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – «Հաղթանակ» կամուրջ ուղեգծով:
«Հաղթանակ» կամուրջ – Արգիշտիի – Սբ.Գր. Լուսավորչի փողոցներ – Մաշտոցի պողոտա ուղեգծով: