Անցած հանգստյան օրերին ավարտվեցին ձմեռային սպորտաձևերի աշխարհի գավաթների խաղարկությունները:
Ինչպես գրում է РИА новости-ն, թեև այս տարի դրանք մնացին օլիմպիադայի տվերում, հենց աշխարհի գավաթի խաղարկության մրցումներն են հանդիսանում մարզիկների կարիերայի հիմնական եկամուտի աղբյուրը:
Միջազգային ֆեդերացիաները տարբեր կերպ են խրախուսում մարզիկներին: Բիատլոնում յուրաքանչյուր անհատական մրցավազքի մասնակիցներին հատկացվում է 42 հազար եվրո, որից 12 հազարը ստանում է հաղթողը: Նման իրավիճակ է նաև դահուկային սպորտում, որտեղ հատկացվում է 40 հազար շվեյցարական ֆրանկ, որից 15 հազարը ստանում է հաղթողը:
Երկու դեպքում էլ պարգևատրվում են առաջին տաս մարզիկները: Աշխարհի գավաթի խաղարկությունում դահուկային սպորտի ընդհանուր մրցապայքարում պարգևատրվում է առաջին վեցնյակը:
Ընդհանուր առմամբ, դահուկորդները բեատլնիստներից փոքր ինչ ավել են վաստակում:
Լեռնադահուկորդների պարգևավճարները կարող են տարբեր լինել ՝ կախված պարգևատրման համարնախատեսված ընդհանուր գումարից:
Յուրաքանչյուր մրցավազքում մրցանակային գումարը լինում է առնվազն 100 հազար շվեյցարական ֆրանկ ` նախատեսված 10 մարզիկների համար:
Տղամարդ ցատկադահուկորդների մրցանակային ֆոնդը 71 800 շվեյցարական ֆրանկ է, որը հավասարապես բաշխվում է 30 մազրիկների միջև:
Կանանց դեպքում այս գումարն անհամեմատ ավելի փոքր է: Չմուշքասահքի աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ առաջին տեղը մազրիկին բերում է 15 հազար դոլար: Հավելյալ 20 հազար դոլար ստանում է ընդհանուր հաշվարկում հաղթողը: