ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ ուզում է թող անի, չեն կարող վախեցնել. Ծիծեռնակաբերդում Նիկոլ Փաշինյանի կնոջը դավաճան անվանած 68 ամյա պապիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը զրուցել է «Ազգային ժողովրդական բեւեռ» շարժման անդամ 68-ամյա Տիգրան Դերմոյանի հետ, որին Ծիծեռնակաբերդում Նիկոլ Փաշինյանի կնոջը հողատու դավաճան անվանելու համար մեղադրանք են առաջադրել։

Armlur.am-ը գրել էր, թե ինչ է իրավապաներին հայտնել ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջը «Դավաճան», «Հողատու» անվանած 68 տարեկան պապիկը՝ ԱԺԲ անդամ Տիգրան Դերմոյանը:

ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն՝ երբ նրան տարել են հարցաքննության, վերջինս հայտնել է, որ օգտվում էր լռելու իրավունքից եւ որեւէ բան չի հայտնել իրավապահներին: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ տարեց տղամարդը այս պահին մնացել է առանց հեռախոս, քանի որ իրավապահները քրեական վարույթի շրջանակներում առգրավել են այն:

Ինչպես հայտնի է 2024թ․ ապրիլի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ Ազգային ժողովրդական բեւեռի անդամները բղավել էին դավաճան հողատու։ Միջադեպից հետո 7 անձ ձերբակալվել էր։

Արդյունքում, մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու, և հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նույն օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից Ոստիկանության բաժին է տարվել 7 անձ, որոնք այնուհետև ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։ Որոշումներ են կայացվել վերոնշյալ արարքներն առերևույթ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նրանց ձերբակալելու մասին: Հանգամանքները պարզվում են նախաքննությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս