
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Ամենայն Հայոց 129-րդ Կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանի (1945-1954 թթ.) «Քարոզներ և ելույթներ» ժողովածուն:
Այն ընդգրկում է երջանկահիշատակ Գևորգ Զ Հայրապետի անտիպ քարոզները, հրապարակային ելույթներն ու 1917 թվականին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հրատարակված «Քարոզգիրքը»:
Լուսավոր քարոզների ու հրապարակային ելույթների այս Ժողովածուն հրատարակվել է մեկենասությամբ Մայր Աթոռի բարերար տիար Սարգիս Գաբրիելյանի: