ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ովքեր գոռացին, ճչացին, բղավեցին, իրանք մեզ հետ չեն` մենք խաղաղ երթ ենք անելու. Բագրատ Սրբազան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 4-ից Տավուշի մարզի Կիրանց գյուղից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը, որը երեկ երեկոյան հասել էր Աբովյան քաղաք, այսօր ժամը 11։00-ին շարժվում է դեպի Երևան։ Այսօր ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում երթի մասնակիցներն ու նրանց միացած քաղաքացիներ հավաք կանեն։

Այս օրերի ընթացքում երթին բացի տավուշցիներից, միացել են Հայաստանի այլ շրջաններից քաղաքացիներ, արվեստագետներ, զոհված զինծառայողների հարազատները։ Քայլերթի մասնակիցները շարքերն անընդհատ համալրում են նոր քաղաքացիներ։

Երթի մեկնարկին Բագրատ Սրբազանն ասաց․

«Ովքեր գոռացին, ճչացին, բղավեցին, իրանք մեզ հետ չեն` մենք խաղաղ երթ ենք անելու»։

 




Լրահոս