«Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժման մասնակիցները՝ Բագրատ Սրբազան Գալստանյանի, Սուրեն Պետրոսյանի և Գառնիկ Դանիելյանի գլխավորությամբ այսօր ժամը 16։00-ին կհասնեն Երևան։
Շատ անհատներ, քաղաքական և հասարակական գործիչներ էլ Հանրապետության Հրապարակում միանալու են այդ երթին՝ հայտնելով իրենց աջակցությունը այդ երթին։
Կոնսերվատորիայի միասնական շարժումը նույնպես միանում է այս շարժմանը։
Այսօր ժամը 15։00-ին Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի բակից Կոնսերվատորիայի միասնական շարժումը շարժվելու է դեպի Հանրապետության հրապարակ՝ միանալու Սրբազան հորը։
Կոնսերվատորիայի միասնական շարժումը նաև հայտարարել է, որ այլ բուհերից նույնպես կարող են միանալ իրենց։