Բագրատ Սրբազանի գլխավորած երթը արդեն Երևանում է։Այսօր ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում երթի մասնակիցներն ու նրանց միացած քաղաքացիներ հավաք կանեն։
Այս օրերի ընթացքում երթին բացի տավուշցիներից, միացել են Հայաստանի այլ շրջաններից քաղաքացիներ, արվեստագետներ, զոհված զինծառայողների հարազատները։ Քայլերթի մասնակիցները շարքերն անընդհատ համալրում են նոր քաղաքացիներ։
ArmLur.am-ը զրուցել է Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի հետ՝ պարզելու, թե ինչ ակնկալիքներ ունի շարժումից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան