Հուսանք ամեն ինչ խաղաղ կանցնի, որովհետև ժողովրդի արդար պահանջը ճշմարտության պահանջ է․ Տեր Պարգև քահանա Զեյնալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մայիսի 9-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները արդեն Երևանում են Բագրատ Սրբազանի, Սուրեն Պետրոսյանի և Գառնիկ Դանիլյանի գլխավորությամբ:

Շատ քաղաքացիներ, քաղաքական գործիչներ, ինչպես նաև հոգևորականեր մասնակցում են շարժմանը:

ArmLur.am-ը կապ հաստատեց Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգևոր հովիվ Տ․ Պարգև քահանա Զեյնալյանի հետ՝ հասկանալու համար՝ ինքը նույնպես մասնակցելու է թե ոչ.

«Մեր մոտից արդեն մարդիկ եկել են, մեր գալու հետ կապված դեռ սպասում ենք, բայց ինչ-որ մի պահի բոլորս միացած կլինենք: Հուսանք ամեն ինչ խաղաղ կանցնի, որովհետև ժողովրդի արդար պահանջը ճշմարտության պահանջ է, դրան կարելի է ուղղակի բանավոր խոսքով պատասխան տալ»:

Հիշեցնենք, որ 2020 թվականին Փաշինյանը Սիսիան այցի ընթացքում մտել էր Սիսիանի եկեղեցի՝ մոմ վառելու։ Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգևոր հովիվ Ս․ Պարգև քահանա Զեյնալյան հրաժարվեց սեղմել Փաշինյանի ձեռքը՝ ի պատասխան ձեռքով եկեղեցու դուռը ցույց տալով։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս