
Րոպեներ անց Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը կհասնի Հանրապետության հրապարակ, որտեղ հավաք է նախատեսված։ Այս օրերի ընթացքում երթին բացի տավուշցիներից, միացել են Հայաստանի այլ շրջաններից քաղաքացիներ, արվեստագետներ, զոհված զինծառայողների հարազատները։ Քայլերթի մասնակիցները շարքերն անընդհատ համալրում են նոր քաղաքացիներ։
Քայլերթին է միացել նաև Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը։