40 րոպե առաջ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանին 1 ժամ ժամանակ են տալիս հրաժարական ներկայացնելու համար։ «Մեկ ժամվա ընթացքում ես պատրաստ եմ հանդիպել և քննարկել Նիկոլ Փաշինյանի հեռացման պայմանները»,-ասաց նա։
ArmLur.am-ը զրուցել է ՔՊ խմբակցույթան պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ են պատրաստվում անել։
«Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Բագրատ Գալստանյանին հորդորում եմ ՀՀ լեգիտեիմ ընտրված իշխանության հետ խոսել այնպես, ինչպես կարգն է։
Ռորբերտ Քոչարյանին գովում ենք, որ վերջապես հասկացել է, որ պետք է ինչ-որ մեկի դիմակի տակ թաքնվի»,-ի պատասխան ասաց Ալեքսանյանը։
Իսկ հարցին պատրաստ եք հանդիպել Սրբազանի հետ, Վահագն Ալեքսանյանն ասաց․ «Առաջարկում ենք պարոն Սրբազանը շարունակի հանդիպել Ռոբերտ Քոչարյանի և իր թիմակիցների հետ»։