Պուտինի հավելյալ եկամուտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պնդում է, որ Պուտինը ներդրումներ է կատարել նավթի վաճառքով զբաղվող, աշխարհում չորրորդ խոշոր Gunvor ընկերությունում:

Անցած շաբաթ ԱՄՆ-ի հրապարակած պատժամիջոցների «սև ցուցակում» էր նաև Պուտինի վաղեմի մտերիմ Գենադի Տիմչենկոն, որը մինչև վերջերս հանդիսանում էր Շվեյցարիայում Gunvor ընկերության սեփականատերերից մեկը:

Այս ընկերւթյանը բաժին է ընկնում նավթի համաշխարհային վաճառքի 3%-ը: Հայտարարելով պատժամիջոցների մասին, ֆիննախը անդրադարձել էր Ռուսաստանի ղեկավարության ընթացքում Պուտինի համար ամենացավոտ թեմային:

«Տիմչենկոյի գործունեությունը էներգետիկ ոլորտում ուղղակիորեն կապված է Պուտինի հետ: Պուտինն ունի ներդրումներ Gunvor-ում, միգուցե նաև Gunvor-ի գումարներին մուտքի հնարավորություն: Gunvor-ն իր պատասխանում ֆիննախի հայտարարությունը որակել է որպես «անթուլատրելի սուտ», հայտարարելով, որ Պուտինը երբեք չի եղել ընկերության սեփականատեր կամ բաժնետեր:

Gunvor –ը բազմիցս հայտարարել է, որ Տիմչենկոն և ընկերության տնօրեն Տորբյորն Տորնկվիստը ունեն յուրաքանչյուրը 45% բաժնետոմս, իսկ մնացած 10%-ը հանդիսանում է ընկերության աշխատակիցների սեփականությունը:




Լրահոս