
Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկո Պառոլոն կարծիք է հայտնել «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։
«Մխիթարյանը թիմին հավասարակշռություն հաղորդող խաղացող է։ Համոզված եմ նաև, որ նա բարձրացրել է Հական Չալհանօղլուի պաշտպանողական որակները։ Մխիթարյանը բարձր մակարդակի խելացի ֆուտբոլիստ է, և միգուցե ցանկանում է փոքր ռեկորդի հեղինակ դառնալ, քանի որ չի հաղթել Չեմպիոնների լիգան։ Հավանաբար, նա մտադիր է հաղթել նաև այդ մրցաշարում»,- «Լացիոյի» նախկին կիսապաշտպանի խոսքերը մեջբերում է FCInter1908-ը։