
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում շարունակվում է Օլիմպիական վարկանիշային մրցաշարը: Այսօր ասպարեզ են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները:
Գևորգ Ղարիբյանը (60 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) պարտվել են հենց մեկնարկային գոտեմարտերում, իսկ Գևորգ Թադևոսյանը (87 կգ) սկսել է հաղթանակով, բայց երկրորդ մրցավեճում համառ պայքարում 4-5 հաշվով պարտվել է վրացի ըմբիշին:
Մայիսի 11-ից գորգ դուրս կգան ազատ ոճային ըմբիշները: