
Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել Իսրայելի և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև պայմանավորվածությունների շուրջ բանակցությունների ուղղությամբ, որոնք կհանգեցնեն Գազայի հատվածում հրադադարի: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«Բանակցությունների առումով մենք շարունակում ենք խորհրդակցել Իսրայելի կառավարության հետ այս շաբաթվա սկզբին ՀԱՄԱՍ-ին ներկայացված առաջարկի լրացումների շուրջ: Աշխատանքները շարունակվում են տեքստի համաձայնեցման ուղղությամբ՝ փորձելով համաձայնությունների հասնել», – ասել է նա՝ նշելով, որ դա «անհավանական դժվար» աշխատանք է։