
«Յուրաքանչյուր մտահոգություն հասարակության մեջ մենք պարտավոր ենք քննարկել: Միշտ չէ, որ տրվող տեղեկատվությունը ռեալ հասկանում է հանրությունը, պետք է շատ քննարկումներ կազմակերպել ու ներկայացնել այն բարեփոխումները, որ իրականացնում ենք»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով armlur.am լրատվականի այն հարցին, թե իշխանությունը զիջումների կգնապարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հարցում, թե՝ ոչ:
Հովիկ Աբրահամյանի խոսքով` օրենքում կան թերություններ, որոնք պետք է շտկել, բայց՝ ոչ ճնշման միջոցով:
Հարցին` արդյոք պարտադիր բաղադրիչը կարող է հանվել օրենքից, ԱԺ նախագահը պատասխանեց. «Պատրաստ ենք քննարկել»: