«Մազութի գործ բարձրացնողին դատախազությունը փրկում էր». Հրանտ Բագրատյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը չէր կարող անարձագանք թողնել  այսօր Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի `  «1990-ականներին կոպեկներով վաճառել են օբյեկտները» հայտարարությունը:

Բագրատյանն ասաց, որ այն ժամանակ կար սեփականաշորհման հանձնաժողով, որտեղ կար ՀՀԿ-ական ներկայացուցիչը  երբևիցէ դեմ չի եղել այս կամ այն ձեռնարկության կամ օբյեկտի վաճառքին:

«Հետո `  սա ՀՀ երկրորդ նախագահի սխալն էր: Դուք անընդհատ սիրում եք ասել `  ձրի գնով էիք տալիս, բարեկամներ, հարյուր անգամ մամուլով ասել ենք `  մեթոդաբանության տարբերություն կա. առաջին սեփականաշնորհման ժամանակ մենք պարտքերն արժեքի մեջ չէինք մտցնում: 150 միլիարդ դրամի պարտք է փակվել 1994 թ-ին, որը թույլ է տվել  առաջինը ԱՊՀ-ում ապահովել տնտեսական աճ: Ադրբեջանն այդ աճն ունեցավ 1997-ին, ինը տոկոս անկում ուներ 1994-ին»,-ասաց նա:

Բագրատյանը հորդորեց քաղաքական մեծամասնությանը և մասնավորապես Կառավարության ներկայացուցիչներին նման բաներ չներկայացնել. «Այդ մենք ենք աշխատել, մենք մեր խնդիրը լուծել ենք, պատերազմում հաղթել ենք ձեզ հետ միասին, այս հաղթանակների մեծ մասն էլ մեր ժամանակ է եղել, մի օր էլ հարցրեք` ո ՞նց եղավ: Մի օր հարցրեք էլի `  ռազմաարդյունաբերական համալիրը ո՞նց եղավ, ո՞նց եղավ երեք ամսում հակաօդային պաշտպանությունն աշխատեց, ո՞նց եղավ, որ բանակը վերակառուցվեց, նույն ձև էլ մազութ էիք ասում, ի վերջո մազութի գործ բարձրացնողին դատախազությունը փրկում էր նրան»,-ասաց նա:




Լրահոս