Ինչ է իմպիչմենտը և ինչպես պիտի հասնեն վարչապետի հրաժարականին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իմպիչմենտը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց է, որը հաջողելու դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել և նոր վարչապետն ընտրվել է։

Իմպիչմենտն ավարտին հասցնելու համար պատգամավորների 1/3-ը՝ 36 պատգամավոր, պետք է ներկայացնի վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, որի մեջ նշվում է նոր վարչապետի թեկնածուն։ Պահանջվում է խորհրդարանականի աջակցությունը, և, համապատասխանաբար, առանց արմատական իշխանության ձայների, իրագործման հեռանկար չկա։
Հարկ է ընդգծել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու համար անհրաժեշտ կլինի նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից անվստահություն հայտնելու քայլ, քանի որ ընդդիմադիր թևի ռեսուրսները չեն բավականացնում։

ՀՀ Ազգային ժողովի մեծամասնություն ՔՊ-ն ունի 71 պատգամավոր, «Հայաստան» խմբակցությունը՝ 29, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 6։ Իմպիչմենտ ներկայացնելու համար անհրաժեշտ կլինի հրավիրել արտահերթ խորհրդարանական նիստ, որը գումարելու համար պետք է ներկայացվի իմպիչմենտի նախագիծը, որում անվստահություն կհայտնեն ներկա վարչապետի նկատմամբ և կառաջարկեն վարչապետի նոր թեկնածուի անունը։ Այդ որոշման նախագիծը ներկայացնելուց հետո ԱԺ նախագահը նշանակում է արտահերթ նիստ և նիստի գումարման համար անհրաժեշտ է 54 պատգամավորի ներկայություն՝ խորհրդարանի կեսից ավելին։ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում վարչապետին անվստահություն հայտնելուց 48-50 ժամ հետո  հարցը  քննարկվում է , իսկ այդ ժամկետներում հերթական նիստեր չանցկացվելու դեպքում՝ իրավունքի ուժով անհապաղ գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:

Իմպիչմենտ ներկայացնելու համար անհրաժեշտ կլինի ՔՊ-ը 1 պատգամավորի անվստահությունը, սակայն այն արշավը, որը արդեն 2 օր է սկսել են ՔՊ-ականները, դժվար թե այդ մեկը աջակցի իմպիչմենտի գործընթացին։

Ստացվում է, որ իմպիչմենտը խորհրդարան մտցնելու համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն, իսկ քվորում ապահովվելու համար՝ 54, ստացվում է, որ ՔՊ-ից Նիկոլ Փաշինյանին անվստահություն պետք է հայտնի ևս 17 պատգամավոր։
Երթի մասնակիցներին լափամանից օգտվող համարող իշխանությունների արշավը՝ «Մեր պատասխանը Բագրատին, ՀՀ ընտրված վարչապետը» վերտառությամբ, խոստումնալից չէ և իշխանական պատգամավորներից նման քայլ դեռ ոչ ոք չի սպասում։

Էմմա Միքայելյան




Լրահոս