Անցած տարի ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել էր թիկնապահներին ոլորել քաղաքացի Կարեն Մկրտչյանի ձեռքերը, ապա թքել էր նրա դեմքին: Պատճառն այն էր, որ Կարեն Մկրտչյանը Ալեն Սիմոնյանին տեսնելիս բղավել էր «դավաճան»:
Կատարվածի համար, իհարկե, որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվեց, ԱԺ նախագահի թքելու արարքը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միայն ԱԺ ամբիոնից համարեց անթույլատրելի եւ որեւէ իրավական հետեւանք չառաջացրեց ՀՀ քաղաքացու նվաստացումն ու թքելու խուլիգանական վարքագիծը:
Այսօր փողոցում հանդիպեցինք քաղաքացի Կարեն Մկրտչյանին եւ հետաքրքրվեցինք, եթե տեսնի Ալեն Սիմոնյանին, ինչ է պատրաստվում անել:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան