Օրերս Հայաստանի Բլոկչեյն Էմբասիում ներկայացվել են Բահամուտի վրա գործարկված նոր DeFi նախագծերը՝ Mutuari-ն, Lolik-ը և SilkSwap-ը: Հանդիպման ընթացքում հայտարարվել է նաև Ցերեբրում Վիրտուալ Երևանի նոր նախագծի մեկնարկը:
Mutuari և Lolik DeFi հավելվածներից խոսել է պրոդուկտի պատասխանատու Դիանա Պարտիզպանյանը, իսկ SilkSwap-ի բոլոր առավելությունները և հնարավորությունները ներկայացրել է Blockstars-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Արտյոմ Հարությունյանը: Այս երեք DeFi նախագծերը գործում են Բահամուտ բլոկչեյնի վրա և ամբողջովին ապակենտրոնացված են:
Մասնագետների՝ DeFi նախագծերը ներկայացնելուց հետո Fastexverse-ի ղեկավար Վահե Խաչատրյանը խոսել է Ցերեբրում Վիրտուալ Երևանի նոր նախաձեռնության մասին: Հանդիպման ընթացքում Վահե Խաչատրյանը ազդարարել է Ցերեբրում Վիրտուալ Երևանում բոլորի կողմից սիրված Սարյան փողոցի վիրտուալ տարածքների նախավաճառքի փուլի մեկնարկը: Մանրամասն ներկայացվել են տարածքի ձեռք բերման առավելությունները, Fastexverse-ի կողմից առաջարկվող լուծումները և վիրտուալ տիրությում բիզնեսի առաջխաղացումը: Փակ նախավաճառքի փուլը նախատեսված է Սարյան փողոցում ներկայումս գործող բիզնեսների համար, որը կտևի երկու շաբաթ, իսկ այնուհետև կսկսվի վաճառքի հանրային փուլը՝ հնարավորություն տալով բոլորին ձեռք բերել հասանելի տարածքները և զարգացնել իրենց բիզնեսը Fastexverse-ի հետ:
Հանդիպման վերջում տեղի է ունեցել ակտիվ հարց ու պատասխան բանախոսների և բազմաթիվ ներկաների միջև, որոնք անչափ հետաքրքրված էին նոր նախագծերով և դրանց կիրառմամբ:
Բաց չթողնելու Web3 համայնքի կարևոր իրադարձությունները և նոր նախագծերը՝ կարող եք մասնակցել ftNFT Phygital Space-ում պարբերաբար կազմակերպվող հանդիպումներին և տեղեկանալ առաջիկա միջոցառումներից Meetup Fastex և Fastex Armenia պաշտոնական էջերում: