Այսօր՝ մայիսի 10-ին Բագրատ սրբազանի գլխավորած երթը շրջել է համալսարաններով և կոչ արել ուսանողներին միանան շարժմանը: Շատերը հենց տեղում դուրս եկան դասից և միացան շարժմանը, իսկ մյուսներին հորդորեց ժամը 18:00-ին լինեն Հանրապետության հրապարակում:
ArmLur.am-ը կապ հաստատեց Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հոնհաննիսյանի հետ, հասկանալու համար, ի՞նչ են պատրաստվում անել ուսանողները.
«Կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողությունը, լինելով ՀՀ քաղաքացիներ, իրավունք ունեն մասնակցելու կամ չմասնակցելու ժամանակի քաղաքական այս կամ այն իրադարձություններին, ունենալ անձնական դիրքորոշումներ բացառապես ԲՈւՀ-ի սահմաններից դուրս։
ԲՈՒՀ-ի ներսում քաղաքական ագիտացիաները, ուսանողների քաղաքական դիրքորոշումների հանդեպ հոգեբանական և վարչական ճնշումները, ինչպես նաև ԲՈՒՀ-ի անունից ապատեղեկատվություն տարածելն ու հայտարարություններ հրապարակելն անընդունելի են»։
Էմմա Մարտիրոսյան