Ժողովուրդը ձեր գլուխը կջարդի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ ամբիոնից, անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ՝ խորհրդարանական լսումներ անցկացնելու առաջարկին, նշեց.«Եթե մեծամասնությունը մերժի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ոչ իշխանական չորս խմբակցությունների առաջարկը,մենք դեմ չենք լինի նաև խորհրդարանական լսումներին»:

Արամ Մանուկյանն ասաց, որ հանձնաժողով ստեղծելու առաջարկը «լավ օրից չի գալիս», ապա նկատեց. «Մենք ձեր գործն ենք անում, դուք արեք: Ո՞վ է ձեզ խանգարում ճշտել տրանսպորտի գինն ի՞նչ արժի: Ես գիտեմ, որ տրանսպորտն արժե ութսուն դրամ, դուք ասում եք `  չէ, ես էլ ասում եմ, որ հարյուրից ավելի չէ, դրա համար ուզում եմ հանձնաժողով ստեղծել, որ ապացուցեմ, որ ձեր կողմից արված ավելացումը հիմնավորված չէ»:

Պատգամավորի խոսքով `  ՀՀԿ-ական մեծամասնությունը վախենում է կառավարությունից, դրա համար չի կանչում նրանց ՝  իրենց կողմից բարձրացված հարցերին պատասխան տալու համար.«Դուք կառավարութան վրա չունեք ազդեցություն, բայց կառավարությունը ձեզ վրա ունի, ձեզ թույլ չի տա մտնել այն դաշտը, որտեղ պետք չի, իսկ մեզ չի կարող թույլ չտալ»:

Արամ Մանուկյանն ասաց, որ կարմիր գծերը, արագաչափերը սոցիալական մեծ բեռ են դառնում քաղաքացու վրա: «Չկա վարորդ, որ ամիսը երկու անգամ չընկնի արագաչափերի ազդեցության տակ»:

Պատգամավորի խոսքով ՝  նման սոցիալական ծանրության տակ դնելով քաղաքացուն ՝ կառավարությունը մարդկանց ստիպում է գնալ կամ արտագաղթի կամ բունտի ճանապարհով: «Մենք չենք ասում ` սխալ է այդ կարմիր գծերը, արագաչափերը, մենք ասում ենք էս բեռի տակից քաղաքացին ո՞նց դուրս պիտի գա, հիմա պատկերացրեք էդ մարդը մի հատ էլ հիվանդանոց ա ընկնում, թաղում, հարսանիք, հետո՞, եթե նվազագույնի տակից դուրս չի գալիս, ո՞նց է անելու: Միակ բանը որ ձեզ փրկում է տրանսֆերտներն են, որ եթե սրանք չլինեն ՝  ժողովուրդը ձեր գլուխը կջարդի»,- հայտարարեց Արամ Մանուկյանը:




Լրահոս