Այսօր՝ մայիսի 10-ին, Բագրատ Սրբազանի գլխավորած երթը շրջել է մի շարք համալսարաններով և կոչ արել ուսանողներին միանալ շարժմանը:
Շատ ուսանողներ հենց տեղում դուրս եկան դասից և միացան շարժմանը, իսկ մյուսներին Բագրատ Սրբազանը հորդորեց ժամը 18:00-ին լինել Հանրապետության հրապարակում:
ArmLur.am-ը կապ հաստատեց Երևանի պետական համալսարանի մամուլի խոսնակ Քնարիկ Միսակյանի հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչ են պատրաստվում անել ուսանողները.
«ԵՊՆ-ն շարունակելու է իր բնականոն գործունեությունը»:
Նրա խոսքով՝ համալսարանի կողմից ուսանողներին չի եղել չմասնակցելու հորդոր:
Էմմա Մարտիրոսյան