ՊՆ վարչական համալիրում քննարկմանն անդրադարձ է եղել զինված ուժերում կարգապահության ամրապնդմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 10-ին ՊՆ վարչական համալիրում ՊՆ ՄԻԲԿ կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ պաշտպանության նախարարության գործունեության ոլորտում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ առաջարկությունների տարեկան հաղորդման վերաբերյալ, որին մասնակցում էին ՊՆ և ԳՇ համապատասխան ստորաբաժանումների և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներ։

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել զինվորական ծառայությանը վերաբերող իրավակարգավորումներին, դրանց անհրաժեշտ փոփոխություններին, զինված ուժերում կարգապահության ամրապնդմանը, ինչպես նաև արդեն իսկ նախաձեռնված բարեփոխումներին։

Երկուստեք կարևորվել են նման ձևաչափով հանդիպումները, և պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ արձանագրված խնդիրների համատեղ լուծման վերաբերյալ։




Լրահոս