
Մարտի 21-ի առավոտյան Սիրիայի ապստամբների կողմից սկսված գործողությունները Քեսաբում ուղեկցվում են թուրքերի անմիջական ագրեսիայով. գրում է SANA սիրիական գործակալությունը:
Թուրքերն ակտիվ մասնակցություն են ունեցել ռազմական գործողություններին դրանց սկսման առաջին իսկ օրից:
Աղբյուրը նշում է, որ ահաբեկիչների խումբը՝ զինված կրականետներով ու տանկերով, մտել է Սիրիա Թուրքիայի սահմանից:
«Այս ամենը Էրդողանի իշխանության ագրեսիվ քաղաքականության հետևանքն է, ով բացեիբաց աջակցություն է ցույց տալիս զինված ահաբեկչական խմբավորումներին»,-նշում է աղբյուրը՝ հավելելով, որ Թուրքիայի ահաբեկչական խմբավորումները ձևավորվել են Սիրիայում՝ հատուկ անմեղ բնակիչներին կոտորելու նպատակով: