Ինչպես հայտնի է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Գևորգ Վիրաբյանի քույրը` Տաթևիկ Վիրաբյանը կալանավորվել էր բռնության կոչեր հնչեցնելու համար։ Նա կալանավորվել էր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, ով բավարարեց քննիչի ներկայացրած միջնորդությունը։
Հիշեցնենք` 2023 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ բռնության և զանգվածային անկարգության կոչերի համար քրեական վարույթ է նախաձեռնվել Տաթևիկ Վիրաբյան անունով օգտատիրոջ նկատմամբ։ Նա Ֆեյսբուքում մի շարք գրառումներ էր արել. «Քաղաքը պիտի պարալիզացվի, պիտի զանգվածային անհնազանդություն լինի… Ինձ ինչ ուզում եք` արեք, ասեք` բռնության կոչ եմ անում, ոչ մի Արցախի բնակչից լավը չենք… Այո՛, զանգվածային անկարգություններ ա պետք, շենքեր գրավել ա պետք…»։
Մեկ այլ գրառման մեջ էլ գրել է. «Մահ Նիկոլին, ազատություն Արցախին», իսկ մյուսում էլ` «Ավելացնում եմ, որ Նիկոլին, իրա սրիկայախմբին պիտի գմփցնել, տրաքացնել»։
ՔԿ–ից հայտնէլ էին, որ նշված գրառումներում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր էին սկսվել։
Տաթեւ Արցախը կրկին Հանրապետության հրապարակում է եւ շարունակում է պայքարել։
ArmLur.am-ը զրուցել է Տաթեւ Արցախի՝ Տաթև Վիրաբյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան