Գերմանական eBay ինտերնետ աճուրդում որդեգրման են դրվել Իզերլոնից երկու նորածիններ: Դա պարզել է Հագեն քաղաքի մի բնակչուհի, որն անմիջապես դիմել է երեխաների պաշտպանության վարչություն: Պաշտոնյաներն, իրենց հերթին, կապվել են ինտերնետ-աճուրդի ներկայացուցիչների հետ: Ոստիկանությունն սկսել է հետաքննել դեպքը: Գերմանական eBay-ից գործակալությանը հայտնել են, որ արտասովոր ,նմուշիե հայտնվելուց հետո 45 րոպեի ընթացքում իրենք շուրջ 20 բողոք են ստացել:Աճուրդի ներկայացուցիչների խոսքերով, դա հնարավոր է ինչ-որ մեկի չար կատակն է: Այնուամենայնիվ, չի բացառվում, որ ինչ-որ մեկն իրոք երեխաների համար որդեգիրներ է փնտրում:
ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆ ԴՐՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ