Մայիսի 10-ին՝ ժամը 18:35-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Նորավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ղ․, ծնված 2003 թ.) և KamAZ մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ․ Ա․, ծնված 1992 թ.)։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ն․ Թ․-ն (ծնված 1958 թ․) մահացել են, իսկ մյուս ուղևոր Է․ Թ․-ն (ծնված 1979 թ․) հոսպիտալացվել՝ բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են Opel մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: