Զորակ գյուղում այրվել է մոտ 400 հակ անասնակեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 10-ին, ժամը 14:54-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զորակ գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։30-ին, մարվել՝ 20։12-ին: Այրվել է Անդրանիկի փողոցի տներից մեկի բակում պահեստավորած մոտ 400 հակ անասնակեր։




Լրահոս