
Իսրայելի ռազմական ղեկավարությունը հավանություն է տվել Գազայի հատվածում՝ Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում ռազմական գործողությունների զգալի ընդլայնմանը: Այդ մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի կառավարական աղբյուրները։
Նշվում է, որ Գազայում ռազմական գործողությունների դադարեցման շուրջ Կահիրեում անուղղակի բանակցությունների վերջին փուլն ավարտվել է: Իսրայելը որոշում է կայացրել շարունակել գործողությունը Ռաֆահում և Գազայի այլ հատվածներում:
Կահիրեում հրադադարի վերաբերյալ բանակցությունների անհաջող ավարտից հետո ՑԱՀԱԼ-ը մայիսի 10-ի առավոտյան արդեն իսկ նոր հրետանային հարվածներ է հասցրել Գազայի հատվածին: