Ինչ իրադարձություններ են եղել մայիսի 11-ին. օրվա խրոնիկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 11, տարվա 131-րդ (նահանջ տարիներին՝ 132-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 234 օր։

Դեպքեր

1941՝ գերմանացիների ռմբակոծումից ամբողջովին ավերվում է Լոնդոնի Քուինսհոլ համերգասրահը
1944 – Սովետական Միությունում ընդունվում է Ղրիմից թաթարների տեղահանման որոշում
1949՝
Իսրայելը դառնում է ՄԱԿ անդամ
Սիամի թագավորության անունը դառնում է Թայլանդ
ստեղծվում է առաջին Polaroid լուսանկարչական սարքը
1991՝ շվեդական Roxette դուետի Joyride երգն ամերիկյան հիթ-շքերթում գրավում է առաջին տեղը
1996 – Էվերեստ բարձրանալիս զոհվում է ութ լեռնագնաց
2013 – Թուրքիայի Ռեյհանլը քաղաքում երկու մեքենաներում տեղադրված ռումբերի պայթյունների զոհ է դառնում 43 մարդ

Ծնունդներ

1848 – Վիլհելմ Վինդելբանդ Wilhelm Windelband գերմանացի փիլիսոփա
1859 – Աուրել Ստոդոլա, սլովակ ինժեներ և ջերմատեխնիկ
1864 – Էթել Լիլիան Վոյնիչ Ethel Lilian Voynich իրլանդացի և անգլիացի գրող
1904 – Սալվադոր Դալի Salvador Dalí իսպանացի նկարիչ և գրող
1910 – Լևոն Աբրահամյան, հայ դերասան, ռեժիսոր
1914 – Հարուն Թազիեֆ Haroun Tazieff ֆրանսիացի երկրաբան, հրաբխագետ
1915 – Ֆուադ Աբդուռահմանով ադրբեջանցի քանդակագործ
1918 – Ռիչարդ Ֆեյնման ամերիկացի ֆիզիկոս
1932 – Վաչագան Խալաթյան, մանկավարժ
1937 – Գեորգի Շենգելայա, վրացի դերասան և կինոռեժիսոր
1952 – Շոհրե Աղդաշլու Shohreh Agdashlou իրանական ծագումով ամերիկացի դերասանուհի
1953 – Աուրելիո Անդրեացցոլի, իտալացի ֆուտբոլային մարզիչ
1961՝
Հենրիխ Ամիրջանյան, Արցախյան պատերազմի մասնակից
Հարմիկ Հովսեփյան, Արցախյան պատերազմի իրանահայ մասնակից
1971 – Այդի Վալիկ Aidi Vallik էստոնացի մանկագիր
1978 – Լետիցիա Կաստա Laetitia Marie Laure Casta ֆրանսիացի դերասանուհի և մոդել
1984 – Անդրես Ինիեստա իսպանացի ֆուտբոլիստ
1986՝
Լիլի Էլբակյան, թատերական ռեժիսոր
Միգել Վելոզու Miguel Veoso պորտուգալացի ֆուտբոլիստ
1986 – Աբու Դիաբի, Ֆրանսիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան

1992 – Տիբո Կուրտուա, բելգիացի ֆուտբոլիստ, դարպասապահ
Մահեր

1857 – Ֆրանսուա Էժեն Վիդոկ ֆրանսիացի հանցագործ
1898 – Գրիգոր Գաբրիելյան, նկարիչ
1981 – Բոբ Մառլի, ճամայկացի հանրաճանաչ երգիչ, երաժիշտ, ռեգգի ոճի նշանավոր կատարող (ծ. 1945)
1932 – Ֆելիքս Բոա, իսպանացի ճանապարհային ինժեներ
1943 – Սահակ Հայրապետյան, մանկավարժ
1967 – Կարո Զաքարյան,հայ կոմպոզիտոր և խմբավար
1976 – Ալվար Աալտո, ֆինն ճարտարապետ, դիզայներ (ծ. 1898):
1986 – Հովհաննես Շարամբեյան, նկարիչ
1990 – Վենեդիկտ Երոֆեև Венедикт Васильевич Ерофеев ռուս գրող
1991 – Ֆրեդերիկ Ֆեյդի Frédéric-Armand Feydit ֆրանսիացի հայագետ
1996 – Բենիկ Պետրոսյան, քանդակագործ
2001 – Դուգլաս Ադամս Douglas Adams անգլիացի գրող
2009 – Հենրիկ Իգիթյան, արվեստաբան

Տոներ

Սահմանադրության օր (Լաոս)




Լրահոս