ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Իջևանի բաժնի, անձնագրային բաժանմունքի և Տավուշի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 8-ին Իջևանի բաժին է ներկայացել 45-ամյա Արիս Մ.-ն: Նա փետրվարի 26-ից ՌԴ Ամուրի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր փաստաթուղթ կեղծելու մեղադրանքով:

Արիս Մ.-ի ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:




Լրահոս