Ինչպե՞ս հարստանալ վարորդների գրպանի ու նյարդերի հաշվին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաք Երևանում ամեն քայլափոխի հանդիպող կարմիր գծանշումները, որոնք ազդարարում են վճարովի ավտոկայանատեղիների գոյության մասին, այդպես էլ չեն կարողանում ընկալելի դառնալ հասարակության մեծամասնության համար: Երևանաբնակների մեծ մասի համար անհասկանալի մնաց, թե մարմնի հատկապես ո՞ր մասի գործադրմամբ կայացվեց այս որոշումը: Բանն այն է, որ Երևանի քաղաքապետարանի ավագանու 2012թ դեկտեմբերի 25-ին կայացված N557-Ն  որոշումը և ՀՀ կառավարության N 1281-Ն որոշումը այդպես էլ չտվեցին ցանկալի արդյունքը. մայրաքաղաքում շարունակում են գործունեություն ծավալել տարբեր տեսակի  ավտոկարգավարներ՝ 100-200 դրամ պահանջելով:

ՀՀ Ազգային ժողովում այս օրերին քննարկվում էր «ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ 2012-2013թթ. ընթացքում արագաչափերի և տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երևանի ուղևորափոխադրումների ուղեվարձի հնարավոր թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների գործադրման ազդեցությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը:

Բանն այն է, որ բացի ֆինանսական տույժերից, երևանաբնակներին նաև անհանգստություն է պատճառում կարմիր գծերի առկայությունը:

Armlur.am-ը ևս փորձեց երթևեկության կանոները չխախտելով շրջել քաղաքում, սակայն կարմիր գծանշումները թույլ չտվեցին մեզ անարգել առաջ գնալ:

Հիշեցնենք, որ «Փարքինգ Սիթի սերվիս»-ի սեփականատերը Միխայել Հարությունյանն է, որը Սերժ Սարգսյանի մանկության ընկերն է: Ի դեպ, Միխայել Հարությունյանը ՀՀ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանի քեռին է:

Մանրամասները ՝  տեսանյութում




Լրահոս