«Իմ կարծիքով ԲՀԿ-ն չի պահանջի նախագահի հրաժարականը… Կառավարությանը վստահում եմ, քանի որ հանրապետականներն են այն ձևավորել»:
Հովիկ Աբրահամյան. Առավոտ
Դե եթե այս մասին ասում է Գագիկ Ծառուկյանի խնամին, ով համատեղության կարգով նաև ՀՀ ԱԺ նախագահ է, ուրեմն երևի մի բան գիտի: Տոհմատիրական Հայաստանում էլ ո՞վ կարող է ավելի լավ իմանալ որևէ գործչի պլանների մասին, քան նրա բարեկամը: Ուստի խնամիների խոսքերը միանշանակ պետք է ընդունել որպես հիմք, չնայած առանց այդ էլ գիտեինք, որ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջել չի կարող մի պարզ պատճառով ` օլիգարխ է:
Կարեն Վարդանյան