
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մայիսի 9-ին Գյումրիից քայլերթով միացել էր Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը:
ArmLur.am-ը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից հետաքրքրվեց՝ որտե՞ղ է այս օրերին եւ ինչու՞ նրան չենք նկատում հանրահավաքի վայրում.
«Ես այս պահին Գյումրիում եմ, այստեղ շատ գործեր կան, ես անում եմ այն, ինչն անհրաժեշտ է:
Ես հանրահավաքներին մասնակցում եմ, ի՞նչ պարտադիր է՝ բոլորը տեսնեն:
Երկնքում պետք է լինի մեկ արեգակ, երկրորդը պետք չէ: Հոգով ու մտքով ես հանրահավաքի տեղում եմ, ֆիզիկապես էլ մեկ-մեկ այնտեղ լինում եմ»-ասաց Աջապահյանը:
Քրիստինա Մուշեղյան