
Նիկոլյանի առողջական վիճակը ծանր է։
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը հորդորում է Լեո Նիկոլյանին դադարեցնել հացադուլը և այլ տարբերակով պայքարել արդարության վերականգնման համար:
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը ապրիլի 23–ին հացադուլ է հայտարարել, քանի որ «Զվարթնոց» օդանավակայանում նրան արգելել են մուտք գործել ՀՀ տարածք։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ն ավելի վաղ զրուցել էր Նիկոլյանի հետ։
Վերջինս մանրամասներ էր պատմել իր առողջական վիճակից։
Լուսանկարը՝ Սպուտինիկի։