Մարքսիստը մարաթոնյան սպրինտ է վազում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրի գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանն իրեն զգում է 25 տարեկան սպորտսմենի կարգավիճակում:

Armlur.am -ի հետ զրույցում իր առողջական վիճակը ներկայացնելով ` Հակոբյանը հայտնեց, որ իր սրտի զարկերի թիվը 60 է, զարկերակային ճնշումը ` 120/60, սրտի կծկվողական ուժը ` 65 %:

«Այս պարամետրերը 25 տարեկան սպորտսմենի պարամետրեր են: Ես սպորտով շատ եմ զբաղվել: Բայց տարիքի ու հասակի հետ կապված ` սիրտը սնուցող բոլոր անոթների մոտ ներդաշնակություն է կատարվում: Այնպես որ ինձ չեն վիրահատել, ուղղակի ֆունկցիայի որոշակի ուղղորդում է կատարվել»,- իր առողջական վիճակը բնութագրեց Դավիթ Հակոբյանը `  հավելելով, որ ինքն արդեն աշխատանքի է գնում և պատրաստ է առնվազն 5 ժամ ճառելու:

Հակոբյանը հայտնեց նաև, որ ինքը դեղորայք չի ընդունում և չի պատրաստվում բժշկական միջամտության ենթարկվել:

«Ես պրակտիկ առողջ եմ, հաշմանդամության կարիք չունեմ,  ամեն առավոտ ես մի ժամ մարաթոնյան սպրինտ եմ վազում, զբաղվում եմ լիցքային վարժություններով և օրեկան երեք ժամ գիտական-քաղաքական ընթերցանությամբ եմ զբաղվում»,- եզրափակեց Հակոբյանը:

Հիշեցնենք, որ մարտի 12-ին Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը հոսպիտալացվել  էր սրտի անբավարարվածության պատճառով:

Տաթև Հարությունյան




Լրահոս