
Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտում գործող Սեն-Ալբան ատոմակայանի վարչական շենքում հրդեհ է բռնլվել։
Այս մասին հայտնել է տեղի հրշեջ ծառայությունը։
Հրդեհը տեղի է ունեցել ուշ երեկոյան՝ միջուկային գոտուց դուրս վարչական շենքի գրասենյակներից մեկում։ Դեպքի վայրում աշխատել է մոտ 30 հրշեջ։ Կրակը մարվել է կեսգիշերին մոտ։