Չինաստանում մագնիսական փոթորկի պատճառով նախազգուշացման կարմիր մակարդակ է հայտարարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի Տիեզերական եղանակի կանխատեսման ազգային կենտրոնը նախազգուշացման կարմիր մակարդակ է հայտարարել հզոր մագնիսական փոթորկի պատճառով։

Ըստ հաղորդագրության՝ մայիսի 11-ի օրվա առաջին կեսին տեղի է ունեցել «հզոր գեոմագնիսական խանգարում»։ Kp ինդեքսը հասել է իր ամենաբարձր մակարդակին՝ իններորդին, որը համապատասխանում է «կարմիր» նախազգուշացման մակարդակին։

Կենտրոնը նշել է, որ սա ամենաուժեղ գեոմագնիսական փոթորիկն է 2004 թվականի նոյեմբերից ի վեր։ Գիտնականների կանխատեսումների համաձայն՝ գեոմագնիսական դաշտը կմնա գեոմագնիսական փոթորիկի մակարդակում առաջիկա 11-13 օրվա ընթացքում։

Հայտարարության մեջ նշվում է, որ մագնիսական փոթորիկը, մասնավորապես, կարող է ազդել ռադիոհաղորդակցության որակի, նավիգացիայի ճշգրտության և դիրքավորման վրա։




Լրահոս