Կիրակի օրը կա ևս մեկ շանս՝ փորձելու շարժումը վերակենդանացնել. Դավիթ Խաժակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ մայիսի 11-ին հանրահավաք չի լինելու, և վերածրագրում են իրենց անելիքները:

Այս քայլը առաջացրեց մի խումբ մարդկանց բողոքի ձայնը: Նրանք կարծում են, որ Բագրատ Սրբազանը չպետք է դադարեցներ հանրահավաքը:

ArmLur.am-ը կապ հաստատեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի փոխնախագահ Դավիթ Խաժակյանի հետ՝ հասկանալու համար՝ որքանո՞վ էր ճիշտ այս դադարը.

«Մայիսի 9-ին, երբ հայտարարվեց գործընթաց՝ դեպի խորհրդարան մղելը, դա արդեն իսկ փակուղային քայլ էր, ինչու՞, որովհետև բոլորիս հայտնի էր ինպիչմենթի համար ընդդիմությունը բավարար թվով մանդատներ չունի, թվով 1 ձայն պակասում է: Բացի դա երկու ընդդիմադիր խմբակցությունները վարչապետի թեկնածու ընտրելու հարցում ունեն տարաձայնություն, և ում էլ որ ընտրեին վարչապետի թեկնածու կոնսենսուսային, այն բացասաբար էր ազդելու շարժման վրա, քանի որ շարժման առաջնորդը Բագրատ Սրբազանն է: Այս ամենը նշանակում է՝ մղել խորհրդարան այս բոլոր հարցերը բարձրաձայնելու, որոնք խնդիրներ էին ստեղծելու շարժման համար, այլ շարունակել պայքարը հստակ պահանջներով, որոնք, որ դրվել էր»:

Նրա խոսքով՝ նման պրոցեսները մաշող են, այսինքն՝ մարդիկ հոգնում են.

«Ինչքան էլ մենք ասենք հանուն հայրենիքի, հանուն անվտանգության պայքար է, մարդիկ այդուհանդերձ պրոցեսներից հոգնում են և դա նկատելի էր անմիջապես երկրորդ օրը»:

Նա կարծում է, որ կիրակի օրը կա ևս մեկ շանս՝ փորձելու շարժումը վերակենդանացնել:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս