Եզրափակչից ժամեր առաջ Նիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլ 2024»-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցանկանում ենք պարզաբանել, որ ի տարբերություն որոշ լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի շահարկումների, այս միջադեպը չի առնչվել որևէ այլ կատարողի կամ պատվիրակության անդամի:

Այս մասին հայտնել է մրցույթի պաշտոնական կայքը։

«Հոլանդացի արտիստ Յոսթ Կլայնը չի մասնակցի Եվրատեսիլ երգի մրցույթի այս տարվա գլխավոր եզրափակիչին։ Շվեդիայի ոստիկանությունը հետաքննում է նկարահանող խմբի կին անդամներից մեկից ստացած բողոքը՝ հինգշաբթի երեկոյան կիսաեզրափակչում նիդեռլանդցի երգչի ելույթից հետո տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

Թեև իրավական գործընթացն ընթանում է իր հունով, երգիչը չի շարունակի իր մասնակցությունը։

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Յոսթ Կլայնի վարքագիծը թիմի անդամի նկատմամբ համարվում է մրցույթի կանոնների խախտում։ Մենք զրո հանդուրժողականության քաղաքականություն ենք վարում մեր միջոցառման ժամանակ ոչ պատշաճ պահվածքի նկատմամբ և պարտավորվում ենք ապահովել անվտանգ և ապահով աշխատանքային միջավայր մրցույթի ամբողջ անձնակազմի համար»,- ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս