ՉԱՇԽԱՏԵԼՆ ԷԼ Է ԱՇԽԱՏԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` արդեն երկար ժամանակ է` չի գործում Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Միկա ցեմենտ» գործարանը: Փորձեցինք տեղեկությունը ճշտել գործարանի գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանից: Վերջինս ասաց, որ Հրազդան քաղաքի ցեմենտի գործարանը երբեք լիովին չի դադարեցրել իր աշխատանքները. «Մշտապես աշխատում է ցեմենտի բարձրացման արտադրամասը, ըստ անհրաժեշտության` աշխատում են ցեմենտի աղացները, որոնք ներկայումս աշխատում են, իսկ ինչ վերաբերում է կիզման վառարանին, ապա նրա աշխատանքը կազմակերպվում է առավել էֆեկտիվ, այսինքն` կանգառ ունենում է, երբ պահեստները լիովին լցվում են ցեմենտով, եւ աշխատանքը վերսկսվում է պահեստներում ցեմենտի մակարդակի` թույլատրելի սահմանում նվազելու դեպքում: Ներկայումս մենք ավարտել ենք ժամանակակից տեխնիկայով հագեցված գերմանական արտադրության «Խավեր-բեկեր» մակնիշի ցեմենտի փաթեթավորման նոր հոսքագծի շինությունը եւ պատրաստվում ենք այն շուտով գործարկել, մեր գործարանն աշխատում է պլանավորված ռեժիմով»:




Լրահոս