
«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամի ղեկավարներից Րաֆֆի Քորթոշյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին․
«Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի ցեղասպան և մշակութակործան վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին։
Եկեղեցու հիմքը դրվել էր 1996 թ.: Գմբեթավոր հորինվածքով, սրբատաշ բազալտից կառուցված եկեղեցու կառուցումն ավարտվել էր երկու տարի անց և օծվել՝ 1998 թ. մայիսի 31-ին»։