
Մագնիսական փոթորիկը, որը փոքր-ինչ թուլացել է շաբաթ օրը՝ մայիսի 11-ի կեսօրից հետո, վերադարձել է իր առավելագույն արժեքներին։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ արևային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը։
«Կուլմինացիան սկսվում է. Երկիր եկան Արեգակի կողմից դուրս նետված ամենաարագ զանգվածները: Գագաթի միջով անցնում է մագնիսական փոթորիկ։ Դաշտի տատանումները վերադարձել են հինգերորդ մակարդակի ծայրահեղ արժեքներին»,- կիսվել է մասնագետը տեղեկատվությամբ։
Փորձագետը նշել է, որ արեգակնային քամու արագությունը վայրկյանում 800-1000 կիլոմետր է։
Ավելի վաղ ԱՄՆ Ազգային օդերեւութաբանական ծառայությունը 21 տարվա մեջ առաջին անգամ հայտարարել է Երկիր հասած մագնիսական փոթորկի առավելագույն մակարդակի մասին։ Նա հասել է G5-ի ամենաբարձր միավորին, մի բան, որը տեղի չէր ունեցել 2003 թվականից ի վեր: Մասնագետները ենթադրում են, որ գեոմագնիսական փոթորիկը կպահպանվի հանգստյան օրերին։