«Գումարները մտնում են Սերժ Սարգսյանի ընտանիքի գրպանը». Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տեսանկարահանող սարքերի գործարկման հետևանքով ՀՀ քաղաքացիների ուսերին դրվել է տասներկու միլիարդ դրամի լրացուցիչ ֆինանսական բեռ, այսինքն `  սա այն գումարն է, որ մարդիկ նախկինում օգտագործում էին ընտանիքի կարիքները հոգալու համար, հիմա ստիպված են կրճատել այդ ծախսերը և վճարել տեսախցիկների արձանագրած խախտումների համար»,-ԱԺ-ում այսօր հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով `  ըստ ոստիկանության սա արդյունք կամ հետևանք է կոռուպիցիայի դեմ պայքարի, սակայն պատգամավորը սա չի համարում արդյունավետ միջոց, քանի որ եթե նախկինում պետավտոտեսուչները առձեռն էին վերցնում գումարը , ապա այնպես չէ, որ այդ գումարը բացահայտվել է և այլևս չեն վերցնում:

Փաշինյանը ներկայացրեց նաև վիճակագրություն. 2010 թվականին, երբ տեսանկարահանող սարքեր չկային, պատահարների հետևանքով զոհվել է 294 մարդ, իսկ 2013-ին, երբ արդեն կան տեսանկարահանող սարքեր ` 316:

«Ոչ ոք չի ասում ` խախտումը չպիտի տուգանվի, մենք ուզու˚մ ենք խախտումները նվազեն, թե˚ որոգայթներ լարենք վարորդների համար, այս դահլիճոմ գտնողների 99%-ը, չեմ ուզում ասեմ 100%, որպեսզի դալիճում գտնվող ներկաների համար մեկ տոկոս ալիբի ապահովեմ, 99,9%-ը համոզված է, որ արագաչափերի ընկերության հետևում կանգնած է Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, ասում եք `  ու˚ր են գնում գումարները»,- հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով `  նախկինում Սերժ Սարգսյանի եղբայրը ընկալվում էր որպես սրա-նրա բիզնեսների մեջ փայ մտնող, հիմա ինքը փաստացի յուրաքանչյուր վարորդի մեջ ընտանեկան բյուջեի մեջ փայա մտնում:

 




Լրահոս