
Մայիսի 11-ին՝ ժամը 19:32-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 24-րդ կմ-ին Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1991 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճանապարհի բաժանարար արգելապատնեշին և շրջվել:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, վարորդին և ուղևորներ Ա․ Մ․-ին (ծնված 2003 թ.) և Ա․ Մ․-ին (ծնված 2002 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։