Մայիսի 12-ը Բուժքույրերի միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուժքույրերի միջազգային օրը (International Nurses Day) մեկդարյա պատմություն ունի, սակայն Բուժքույրերի միջազգային խորհուրդն այն պաշտոնապես նշում է 1971-ից:

Գթասիրտ քույրերը` անգլուհի Ֆլորենս Նայտինգեյլի գլխավորությամբ, մասնագիտական հմտություններն առաջին անգամ ցուցաբերել են Ղրիմյան պատերազմի ընթացքում: Հենց այդ ժամանակվանից էլ ձևավորվել է կայուն կարծրատիպը, որ բուժքույրն այն միակ սանիտարն է, որը կռվի դաշտից դուրս է բերում վիրավորներին կամ կանգնած է վիրահատական սեղանի մոտ:

Բուժքույրերի միջազգային խորհուրդն աշխարհում կանանց առաջին մասնագիտական կազմակերպությունն է, որի կայացմանն ու գործունեությանն ակտիվորեն աջակցել են Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի բուժքույրերը:

1899թ. Լոնդոնում համաժողովի ժամանակ միջազգային մակարդակով ստեղծվել է բուժքույրերի կրթության և մասնագիտական գործունեության վերահսկման համակարգ:

Երկու տարին մեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս օրը լավագույն բուժքույրերին Ֆլորենս Նայտինգեյլի անվան մեդալով է պարգևատրում, ինչը նրանց աշխատանքի գնահատման բարձրագույն պարգևն է:

Հայաստանում տոնը նշվում է 2004-ից:




Լրահոս