ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հեռու գնա ստեղից, թողեք աշխատում ենք».կարմիրբերետավորները թույլ չեն տալիս քաղաքացիներին ակցիա անել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարմիրբերետավորները թույլ չեն տալիս քաղաքացիներին ակցիա անել:

«Հեռու գնա ստեղից, թողեք աշխատում ենք»:
Նրանք քաղաքացիներին հրելով, քաշելով բերման են ենթարկում

Նշենք, որ այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երեւանում փողոցներ են փակվում: Մասնավորապես փակվել են Աբովյանի, Տերյանի, վարդանանց փողոցները:

Սրբազանը նախօրեին կայացած հանրահավաքում կոչ արեց առավոտյան ժամը 8-ից անել «տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը եւ ՀՀ զանազան տարածքներ՝ անհամաձայնություն հայտնելով ստին եւ չարիքին»։

Նա նաեւ նշել է, որ վաղը առավոտյան ինքն այցելելու է ստեղծագործական միություններ՝ Գրողների միություն, Նկարիչների միություն, Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ եւ այլն։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս