Հրապարակում «Կամազ»-ով քաղաքացիների մեջ մտած անձին մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մայիսի 9-ի գիշերը «Կամազ» մակնիշի մեքենայով Հանրապետության Հրապարակ մտած քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել։ Խափան միջոց է ընտրվել երկրից չբացակայելը։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Հրապարակում քաղաքացիների վրա ներխուժած բեռնատարի վարորդը Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանն է։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա իրավապահներին պատմել է, որ ինքը «Կամազ» -ով եկել էր միանալու ցուցարարներին։ Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող հանրահավաքի ընթացքում անհայտ անձը «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները։
Վարորդը դեպքի վայրում ձերբակալվել է ոստիկանության ծառայողների կողմից՝ առերևույթ հանցավոր արարք կատարելու կասկածանքով։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քնար Մանուկյան




Լրահոս