Երկխոսությունն ու դիվանագիտությունը միակ ճանապարհն են։ Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև, որոնք առաջնորդվում են պրագմատիզմով և ազնվությամբ, անփոխարինելի են համապարփակ և տևական խաղաղության հասնելու համար։ Այս մասին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ընթացքում ասել է Մալթայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջը։
«Սահմանազատման ուղղությամբ կատարված առաջխաղացումները միանշանակ արժեքավոր քայլ են այդ ճանապարհին։ Վաղը Բաքվում ես կփոխանցեմ այս ուղերձները իմ ադրբեջանցի զրուցակիցներին և կոչ կանեմ վստահելի և կայուն հանձնառություն ունենալ բանակցություններում»,- ասել է նա։
Նա շեշտել է՝ տասնամյակներ տևող հակամարտությունից և տառապանքից հետո խիստ հրամայական է գոյանում, որ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները հասնեն խաղաղության անվտանգության և բարգավաճման, որին իսկապես արժանի են։