Փաստաբան Ռուբեն Մելիքյանը սոցցանցի իր էջում գրում է․
«Հանրային լայն հաշտության օրակարգին քպ-ական այս դեպուտատը պատասխանում է անհանդուրժողականություն հրահրելով։
Լավ չի, աղջիկ ջան, հեչ լավ չի։ Ոչ երանի քեզ հետ սուրճ խմողին – դժվար թե հաջողվի քեզ բան բացատրել»։
Ավելի ուշ՝ Հասմիկ Հակոբյանը գրառում արեց․
«Սլովակիայում եմ գտնվում, մեկ ժամ առաջ ավարտեցինք շատ կարևոր հանդիպում: Սա վստահ եմ ոչ մի սադրիչի ու բանսարկուի հետաքրքիր չէ:
Բայց ինչ եմ ուզում ասել, էդ նույն ժամին էս ֆեյք շարժման ֆեյք հրահանգիչները իրենց ֆեյքերով ու քարոզչական «թաբլոիթներով» տարածում են իբր ես հենց էդ ժամերին նման գրառում եմ կատարել
Հ.Գ. Եթե աղբամանը ինքնանետվելու ցանկություն ունեք, ես իհարկե չեմ կարող ձեզ հակառակում համոզել, բայց ամեն դեպքում խորհուրդ չեմ տա:
Նաև կխնդրեմ լրագրող ընկերներիս սա ևս հրապարակել:
Մի բան էլ, հոլովելիս «ա»-ից և «ո»-ից հետո լսվող «յ»-ն գրվում է)) (մեքենաՅին)»: